Tuesday, 16 04 2024
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Տեսնես ինչո՞վ է զբաղված բնապահպանության նախարարությունը

Երկար ձգձգումներից հետո Գառնու քարերի սիմֆոնիան կոտրողները մնացին անպատիժ. ոստիկանության կողմից գործը կարճվեց:
2010 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ  «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հաղորդում էր տվել եւ նամակով հայտնել ՀՀ Ոստիանության պետ Ա. Սարգսյանին այն մասին¸ որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի վարչական տարածքում գտնվող տարածքում¸ Ազատ գյուղի կիրճում ՀՀ բնության հուշարձան հանդիսացող «Բազալտե երգեհոն սյունաձեւ բազալտներ» հուշարձանից անհայտ անձինք սյուներից կոտրված եւ գետնին թափված քարերն անարգել հավաքում¸ դուրս են բերում տարածքից եւ ամենայն հավանականությամբ օգտագործում որպես շինանյութ եւ այդ արարքով խախտում են հուշարձանի պահպանական ռեժիմը` վնաս  հասցնելով բնության հուշարձանին:


Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 298 հոդվածով հարուցվել էր քրեական գործ¸ որով պարզվել էր¸ որ ՀՀ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված «Բազալտե երգեհոն սյունաձեւ բազալտներ» հուշարձանը գտնվում է Գառնի գյուղի մոտ¸ ազատ գետի կիրճում¸ աջակողմյան մասում¸ իսկ գյուղից հարավ-արեւելք 1 կմ հեռավորության վրա նույն գատվածում¸ գետի եզրով տարածվում է հողային ավտոճանապարհ¸ որը շարունակվում է գետի երկարությամբ: Ճանապարհի աջակողմյան մասից դեպի հուշարձանի բազալտե պատի մասում ընկած հատվածը թեք շեղությամբ կազմում է տարբեր մասերում մոտ 80-90 մ հեռավորություն: Սյունաձեւ բազալտների առջեւի մասում առկա է բազալտի կտորտանքներ: Թափված քարերը տարածվսծ են սյուների մոտից մինչեւ ճանապարհի եզրը: Հուշարձանը քանի որ բնական է¸ դեպքի վայրի զննությամբ հնարավոր չէ պարզել դրա սահմանները: Սյունաձեւ բազալտների շարքը ձգվում է դեպի արեւլք եւ արեւմուտք¸ սակայն բուն հատվածը¸ որտեղ արտահայտիչ երեւում է բազալտե երգեհոնի տեսքով երկարությամբ կազմում է շուրջ 100 մետրի չափով
Ոստիականությունը¸ սակայն¸ զննության ընթացքում հուշարձանի մոտ¸ դրա շրջակայքում չի հայտնաբերել բազալտե կոտրած քարեր¸ որոնք հնարավոր է¸ որոնք հնարավոր է շինանյութի համար նախատեսված լինեին եւ զննության պահին հուշարձանի տարածքում որեւէ անձ չի եղել:


Քրեական գործով կոտայքի մարզի դատախազ Է. Անդրանիկյանի կողմից տրվել է հանձնարարություն` ՀՀ բնապահպանության նախարարությանը պարզելու ՀՀ բնության հուշարձան հանդիսացող «Բազալտե երգեհոն սյունաձեւ բազալտներ» հուշարձանի պահպանական գոտու տարածքների սահմանները¸ ինչ վիճակում է եղել հուշարձանը մինչեւ 2010 թվականի օգոստոս ամիսը¸ անհայտ անձանց կողմից նշված դեպքի ընթացքում վնասվել է արդյոք հուշարձանը¸ ինչ արժեք են ներկայացնում հուշարձանից պոկված եւ շրջակայքում թափված բազալտե սյուները¸ հուշարձանի նկարագրական բնութագիրը կազմված է¸ թե ոչ եւ պարզել¸ թե ներկայումս արդյոք հուշարձանի նկատմամբ պահպանություն իրականացվում է եւ ում կողմից:


Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանի կողմից ներկայացված գրությամբ հայտնվել է¸ որ հուշարձանի վերաբերյալ բարձրացված հարցերի պարզաբաման հետ առկա է միայն ՀՀ կառավարության 2008 կողմից հաստատված Հայաստանի բնության հուշարձանների ցանկը¸ որի թիվ 37 կետում նշված է նաեւ «Բազալտե երգեհոն սյունաձեւ բազալտներ» հուշարձանը: Իսկ բարձրացված մյուս հարցերը չեն ստացել իրավական լուծում¸ ինչի պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կարող համապատասխան պարզաբանումներ տալ:


Այսպիսով¸ նշված քրեական գործի նախաքննությամբ հնարվոր չի եղել պարզել հուշարձանի նկարագիրը¸ պահպանական գոտու տարածքների սահմանները¸ ինչ վիճակում է եղել հուշարձանը մինչեւ 2010 թվականի օգոստոս ամիսը եւ անհայտ անձանց կողմից վնասվել է արդյոք հուշարձանը¸ ինչպես նաեւ հուշարձանից պոկված եւ շրջակայքում թափված քարեր ընդհանրապես առկա են ու արժեք ներկայացնում են¸ թե ոչ: Նկատի առնենք¸ որ բնապահպանության նախարարությունը այս տեղեկությունները չի ունեցել ՀՀ բնության հուշարձան հանդիսացող հատուկ տարածքի վերաբերյալ: ի դեպ պարզվում է¸ մինչ օրս հուշարձանների նկատմամբ պահպանություն չի իրականացվում որեւէ մեկի կողմից:


Հետեւաբար Կոտայքի մարզի քննչական բաժինը թիվ 20120310 քրեական գործով վարույթը կարճել է եւ դադարեցրել քրեական հետապնդումը` հանցադեպի բացակայության հիմքով:


Իսկ ինչ է սպասվում բնության հուշարձանին¸ կարելի է ենթադրել¸ համենայն դեպս այն դեպքում¸ երբ բնապահպանության նախարարությունը ամենչնչին տեղեկություններ չունի բնության հուշարձանի մասին¸ ուր մնաց¸ թե խոսենք հուշարձանի պահպանության մասին:


 




 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում