Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական իշխանությունները պատրաստ են սկսել Մերձմոսկովյան տարածքում գտնվող Վսեխսվյատսկի գերեզմանոցից վրաց Բագրատունիների աճյունի վերահուղարկավորման գործընթացը:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Մենք դեռ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել գերեզմանոցի ոչնչացման մասին: Այդ մասին տեղեկատվությունը շրջանառության մեջ են դրել ԶԼՄ-ներն ու մասնավոր անձինք: Մենք ակնկալում ենք պաշտոնական տեղեկատվություն այդ մասին»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Վրաստանը Շվեյցարիայի միջոցով պաշտոնապես նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված այդ երկրում գտնվող վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման հետ: Վրացական կողմը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ իրազեկելով վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման մասին:
Դրա պատճառն այն էր, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Վսեսվյատսկի գյուղի մոտ, ուր թաղված են վրաց արքաներն ու նրանց ժառանգները, սկսվել է կարտոֆիլի պահեստների կառուցում, ինչն էլ հանգեցրել է վրացական գերեզմանոցի ոչնչացմանը:











































