WBA, WIBF և WBO վարկածներով ամենաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի, Գերմանիան ներկայացնող մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանն (29-0-0) իր տիտղոսների պահպանման համար հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում: Հանրաճանաչ հայազգի մարզուհու մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Իր վերջին մենամարտը Սյուզին անց է կացրել 2011 թվականի հոկտեմբերին: Մրցավարների կայացրած միաձայն որոշմամբ նա վստահ հաղթանակ տարավ իր հակառակորդ` թաիլանդուհի Տեերապորն Պանիմիտի նկատմամբ: