Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գարնանային նստաշրջանին:
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սեյեդ Հոսեին Շամս Ալ-Դինը: Համաշխարհային բանկի ևւ ԱՄՀ-ի համատեղ նիստը, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ֆինանսների նախարարներ ու Կենտրոնական բանկերի ղեկավարներ, տեղի է ունենալու ապրիլի 20-22-ը: