Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը դեռ չի պատրաստվում չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Իրանը համապատասխան կերպով չի պատասխանել իր միջուկային ծրագրին առնչվող միջազգային հանրության նախաձեռնություններին: Այս մասին Բրազիլիա կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը.
«Ես կարծում եմ, որ ճիշտը որոշակի գործողությունների դիմաց քայլեր ձեռնարկելն է: Սակայն տվյալ դեպքում իրանցիները պետք է ցույց տան իրենց մտադրությունների լրջությունը: Դրա համար էլ մենք ուժի մեջ կթողնենք նրա դեմ սահմանված պատժամիջոցները և կշարունակենք Իրանի վրա ճնշումը, քանի դեռ նա գնահատում է իրավիճակը մինչև մայիսի վերջին Բաղդադում «Վեցյակի» հետ կայանալիք բանակցությունները:
Իրանը պետք է հաստատի առաջ ընթանալու և միջուկային ծրագրի վերաբերյալ առկա անորոշ վիճակի հաղթահարման հարցում իր պատրաստակամությունը»: