Չինաստանի ու Ճապոնիայի միջև ձգձգվող վեճի հետևանքը այն կլինի, որ Տոկիոյի քաղաքային պրեֆեկտուրան որոշի գնել առայժմ մասնավոր սեփականություն հանդիսացող Սենկակու (Դյոյուիյդաո) կղզիները, որոնք Պեկինը համարում է իր` անօրինական կերպով բռնազավթված տարածքներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերվել: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Վաշինգտոնում հայտարարել է Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիխարան, որը երկրում հայտնի գրողներից է:
Նրա խոսքով` գործարքը կկազմվի ընթացիկ տարում: Նա չի հայտնել, թե ինչ գումար է վճարելու Տոկիոյի պրեֆեկտուրան Արևելաչինական ծովում գտնվող անմարդաբնակ կղզիների համար, որոնց շրջաններում, ինչպես հաղորդվում է, կարող են լինել բնական գազի հանքավայրեր:
«Տոկիոն կպաշտպանի Սենկակուն: Անգամ եթե դա դուր չի գալիս ինչ-որ երկրի, ճապոնացիները կպաշտպանեն իրենց հողը»,- ասել է Իսիխարան:
Նահանգապետը դգժոհություն է հայտնել, որ երկրի ներկայիս կառավարությունը, ըստ իրեն, բավարար չափով չի պնդում Սենկակուի վրա ունեցած իր իրավունքները:
Այդ կզիները 1895 թ. Թայվանի հետ միասին հայտնվեցին Տոկիոյի հսկողության տակ, որը Ճապոնիային անցավ կայսերական Չինաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո:
Սենկակուի ներկայիս տիրոջ անունը չի հրապարակվում: Հայտնի չէ` արդյոք Տոկիոյի քաղաքապետն իր գործունեությունը համաձայնեցրե՞լ է Ճապոնիայի կառավարության հետ:











































