Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և թիմի հարձակվող Մարիո Գոմեսը վստահ են, որ շատ լավ պետք է խաղան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը, եթե մրցաշարի եզրափակիչ անցնելու ցանկություն ունեն: Այդ մասին հայտնել են Իսպանիայի լրատվամիջոցները:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին, «Ալիանց Արենա»-ում:
«Ակնհայտ է, որ ազգային առաջնության շրջանակներում «Մայնց»-ի հետ կայացած հանդիպմանն անհավանական ոչինչ չկատարեցինք: Բայց երեքշաբթի այստեղ ամեն ինչ «վառվելու» է»,- հայտարարել է Գոմեսը:
« Բավարիա»-ն «Ռեալ»-ի հետ առաջիկա հանդիպմանն ամբողջովին այլ խաղ կցուցադրի»,- ավելացրել է Շվայնշտայնգերը:











































