Մադոննան և Փրինսը հաշտվել են երկար տարիների կոնֆլիկտից հետո, հաղորդում է Rolling Stone պարբերականը։ Որպես հաշտության նշան` Մադոննան Նյու Յորքում հունվարի 18-ին մասնակցել է Փրինսի համերգին: Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ 1980-ականներին Մադոննայի և Փրինսի միջև ձևավորվել էին ընկերական, նույնիսկ` ռոմանտիկ հարաբերություններ: Փրինսը նաև մասնակցել է Մադոննայի Love Song երգի ձայնագրությանը։
Ավելի ուշ նրանց հարաբերությունները վատացան։ Իսկ պատճառները պրիմիտիվ էին և բնորոշ այս ժանրի ներկայացուցիչներին: Մադոննան մասնավորապես ասել էր, որ Փրինսը ոչինչ չի ուտում, իսկ ինքը հատուկ բացասական վերաբերմունք ունի այդօրինակ մարդկանց հանդեպ: «Նրանք ինձ նյարդայնացնում են»,- հայտարարել է նա։ Փրինսը, փոխարենը, իրեն թույլ էր տվել կատակներ անել Մադոննայի և նրա երեխաների մասին։ Լոնդոնյան համերգներից մեկի ժամանակ էլ նա հայտարարել էր. «Ես ավելի շատ հիթեր ունեմ, քան Մադոննան` երեխաներ»։