Հունվարի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը հստակություն պետք է մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ուղղության հարցում: Այս կարծիքն է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նա ասել է, որ բանակցությունները դեռ կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել, սակայն Բաքուն մտադիր չէ դուրս գալ գործընթացից: