ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ մեծ հույսեր է տածում՝ կապված Սիրիայի հարցի հետ, բայց համաշխարհային ուժերի հետ քննարկում է նաև այլ մեթոդների կիրառման հարցը, որոնք կիրագործվեն, եթե զինադադարը խախտվի:
Ինչպես հաղորդում է The Australian News-ը, Քլինթոնը Բրազիլիա կատարած իր այցելության ժամանակ լրագրողներին ասել է, որ Սիրիայում այժմ իրադրությունը հիմնականում հանդարտ է, բայց իրենք գիտեն, որ զինադադարը լիարժեք չէ, չնայած բռնությունները բավականին նվազել են:
Պետքարտուղարն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, բացի զինադադարից, պետք է պարտավորվի իրականացնել նաև ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի 6 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը և աշխատի ՄԱԿ-ի դիտորդների հետ, ովքեր կհետևեն ծրագրի իրականացմանը: