Երեկ ԱՄՆ-ում հրապարակվել են հերթական հարցման արդյունքները, որոնք վկայում են, որ գործող նախագահ Բարաք Օբաման շարունակում է գլխավորել նախագահական ընտրությունների ֆավորիտների ցուցակը, սակայն տոկոսային տարբերությունը հանրապետականների հիմնական թեկնածու Միթ Ռոմնիից կրճատվել է մինչև 4%: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Օբամային իրենց աջակցությունն են հայտնել հարցվածների 47%-ը, իսկ Ռոմնիին` 43%-ը: Մարտ ամսին Օբամայի օգտին պատրաստվում էր քվեարկել հարցվածների 52%-ը, իսկ Ռոմնիի օգտին` 41%-ը: Հեռախոսային հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հավանություն է տալիս Ռոմնիի առաջարկած տնտեսական ծրագրին: