Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Ծովագյուղ:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին՝ էդուարդ Սահակյանին, և Գեղարքունիքի մարզ են այցելել՝ նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Փորձեցինք լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանատու Հրանտ Մադաթյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ իրենց տարածաշրջանով չեն անցել»:
Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել են միանգամայն հակառակը:








































