Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Այս մասին տեղեկացնում է APA-ն` հղում անելով ռուսական РБК գործակալությանը: Նարիշկինը Բաքվում է ռուսական տեղեկատվական մշակութային կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար: Նա շեշտել է, որ այս տարի երկու երկրների միջև համատեղ կարևոր միջոցառումներ են նախատեսված: