Պենտագոնի շատ աշխատակիցներ չեն հավատում, որ Աֆղանստանում ներկայիս գործողությունները կավարտվեն ԱՄՆ հաղթանակով: Այս մասին են վկայում ներքին հարցման արդյունքները, որոնց մասին հայտնի է դարձել The Atlantic ամսագրի լրագրողին:
Միկո Զենկոյի խոսքերով` 2011թ.-ի աշնանը շրջաբերական էր տարածվել ողջ Պենտագոնով, որտեղ ղեկավարությունը ցանկացել էր իմանալ, թե արդյոք ԱՄՆ-ը կհասնի՞ իր նպատակների իրագործմանը Աֆղանստանում` նկատի ունենալով «Ալ-Քաիդայի» վերջնական ջախջախումը Պակիստանում և Աֆղանստանից նրանց դուրս քշումը: Պարզվել է, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կեսից ավելին չեն հավատում նման զարգացմանը:
Զենկոն նշում է, որ այս ներքին հարցումը գրավել է տեղի լրատվամիջոցների ուշադրությունը: Հարցմանը մասնակցել են մոտ 23 հազար աշխատակից և ծառայող: