Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) պատրաստվում է առաջիկայում արձակել առաջին մասնավոր տիեզերական բեռնատար հրթիռը: Այս մասին երեկ հայտարարել են NASA-ում` հավելելով, որ մեկնարկը կտրվի ապրիլի 30-ին. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Space Х’s Dragon անունը կրող ապարատը ուղղվելու է դեպի Միջազգային տիեզերակայան, որտեղ երեք օրերի ընթացքում կկատարի մի շարք թեստային մանյովրներ կայանի հետ: Այս ծրագիրը դիտարկվում է որպես կարևոր փուլ կոմերցիոն տիեզերագնացության համար:
Նախատեսվում է, որ ապագայում նման տարբերակով մարդիկ դուրս կբերվեն ուղեծիր: