ԱՄՆ-ը դիտարկում է ԿԺԴՀ-ի դեմ խստացված պատժամիջոցներ քննարկելու հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԿԺԴՀ–ն Չխոլսանի հրթիռային փորձակայանից արձակվել էր «Կվանմենսոն-3» արբանյակային հրթիռը: ԿԺԴՀ-ն պաշտոնապես հրթիռի փորձարկումը ճանաչել էր անհաջող, քանի որ թռիչքից մի քանի րոպե հետո հրթիռն ընկել էր ծովը` չհասնելով ուղեծրին:
«Երբ որևէ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, լինի դա Իրանը, Սիրիան, թե տվյալ դեպքում՝ Հյուսիսային Կորեան, միշտ հնարավորություն կա խստացնել պատժամիջոցային համակարգը: Եվ դա այն հարցերից մեկն է, որ այժմ մենք դիտարկում ենք: Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ կապված` մենք դիտարկում ենք տարբերակներ` ՄԱԿ-ի միջոցով պատժամիջոցային համակարգն ուժեղացնելու համար»,- ասել է Թոները:
Նա նաև Հյուսիսային Կորեային կոչ է արել զերծ մնալ նոր սադրանքներից: