Ամերիկացի ռեփ երգիչ Թուփաք Շակուրին «կենդանացրել էին»՝ կիրակի օրը Coachella փառատոնին մասնակցելու համար:
E!Online-ը հաղորդում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Թուփաքն իր մահվանից 15 տարի անց հոլոգրամների տեսքով կրկին հայտնվել է բեմի վրա` կատարելու իր Come With Me, Hail Mary և Gangsta Party երգերը՝ Սնուփ Դոգի հետ միասին:
Չնայած, որ հայտնի երգիչներից միայն Թուփաքը չէր, ում հիշել էին փառատոնի ընթացքում, բայց նրա հայտնվելը բեմում այլ կարևորություն ուներ երկրպագուների համար, և այժմ անգամ նրա հոլոգրամն ունի իր սեփական էջը Twitter սոցիալական ցանցում:










































