Սուդանի խորհրդարանը երկուշաբթի հայտարարություն է ընդունել, որտեղ հարևան Հարավային Սուդանին անվանել է «թշնամական պետություն»: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Հարավային Սուդանը հանդիսանում է թշնամի, իսկ Սուդանի բոլոր պետական մարմինները պետք է համապատասխան վերաբերվեն նրան»,- ասվում է հայտարարության մեջ: Փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ միաձայն:
Քվեարկություններից հետո խոսնակ Ահմեդ Իբրահիմ էլ- Թաիրը դիմել է օրենսդիրներին` կոչ անելով տապալել Հարավային Սուդանում իշխող «Սուդանի ազատագրման ազգային բանակի» իշխանությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ Սուդանը բոլոր անհրաժեշտ միջոցները և ուժերը կուղղի Հարավային Սուդանի իշխանության տապալմանը:











































