Mercedes-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով իր մարզական կարիերայի 101-րդ Գրան պրիի ժամանակ առաջին անգամ հաղթանակ տոնեց, հայտարարել է , որ անհավանական զգացողություններ է ապրում Չինաստանի Գրան պրի մրցաշարից հետո:
«Անհավանական զգացողություններ են. պարզապես հիանալի է: Ես շատ ուրախ եմ: Մենք վաղուց էինք սպասում այս հաղթանակին»,- ասել է Ռոսբերգը:
Հիշեցնենք, որ մրցաշարի ժամանակ առաջին հորիզոնականից մեկնարկած գերմանացին անսխալ անցավ ողջ մրցուղին և կարողացավ հաղթանակ տոնել: