Գյումրիի «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել Հովհաննես Գրիգորյանի հետ, ով նախկինում հանդես է եկել Երևանի «Բանանց»-ում և Կապանի «Գանձասար»-ում ։ 25-ամյա պաշտպանն արդեն իր նոր թիմի կազմում մասնակցում է ծաղկաձորյան հավաքին։
Հովհաննես Գրիգորյանը Երևանի «Բանանց»-ում ելույթ է ունեցել 2006-2009 թթ., իսկ 2010 թ. Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Գանձասար»-ի կազմում։ Նա խաղացել է նաև Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։