Tuesday, 23 04 2024
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Գաղութատիրության մարտնչող հոգեվարքը

Թվում էր, թե Երևանի քաղաքապետի փոփոխությունը իշխանական համակարգում, կամ գոնե Երևանի քաղաքապետարանում բարեփոխումների որոշակի ալիք է նախանշում: Մինչդեռ նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջին մի քանի քայլերը և դրանցից հատկապես մեկը վկայեցին, որ իրականում գործ ունենք բոլորովին այլ` ռուսական էքսպանսիայի ալիքի հետ: Այդ ալիքը վերջին շրջանում բավական ակտիվացել է` թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ մշակութային ուղղություններով:

Վերջին ուղղությունը հատկապես ագրեսիվ է և նախաձեռնող: Օտարալեզու դպրոցների նախաձեռնությունը որոշակի տրանսֆորմացիայով հասել է Երևանի քաղաքապետարան, և մենք, ըստ էության, գործ ունենք օտարալեզու քաղաքապետարանի հեռանկարի հետ: Ավելին, գրեթե կասկած չկա, որ եթե Կարեն Կարապետյանը, որը ռուսական էքսպանսիայի հիմնական գործիքներից մեկի` «Գազպրոմի» «սան» է, հաջողի իր նախաձեռնություններում, ապա հետագայում այդ ալիքը կարող է անցնել Հայաստանի տեղական կառավարման ամբողջ համակարգով` հասնելով շրջաններ ու գյուղեր:

Խոսքը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացների կազմակերպման նախաձեռնության մասին է, որն իրականացնում է Կարեն Կարապետյանը` Ռուսաստանի դեսպանատան գործուն մասնակցությամբ: Ավելին, դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը Երևանի քաղաքապետարանի համար ռուսաց լեզուն որակել է որպես կառավարման որոշումների որակի գրավական: Այսինքն` ռուսերեն գիտեք, ուրեմն որակ ունեք, իսկ եթե ոչ` անորակ եք: Անորակ պետության մեջ միանգամայն բնական է, որ օտար պետության դեսպանության խորհրդականներն են սահմանում քո պետության մայրաքաղաքի կառավարման որակի չափանիշները: Բայց ամենացավալին ու մտահոգիչը, նույնիսկ ողբերգականն այն է, որ եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով մենք նույնիսկ անորակ պետության մասին ենք մոռանալու կամ խոսելու անցյալով, քանի որ ընդհանրապես դրվում է պետության գոյության հարցը:

Եթե ռուսերենը արդեն հասել է անկախ պետության մայրաքաղաքի կառավարման օղակին, դարձել է որակի պայման, եթե Ռուսաստանի դեսպանության ինչ-որ խորհրդական իրեն իրավունք է վերապահում այդ կապակցությամբ գնահատականներ և սահմանումներ տալ, իսկ նրա պատասխանը իշխանական որևէ համակարգում որևէ ձևով չի տրվում, ապա դա նշանակում է, որ մայրաքաղաքը պարզապես կապիտուլացվել է ռուսերենին, այսինքն` ռուսական մտածողությանը, այսինքն` Ռուսաստանին: Շատերին կարող է թվալ, թե այս ամենը մենեջմենթի մի պարզ դրսևորումից փչված ավելորդ աղմուկ է: Իրականում գուցե այդպես լիներ, եթե խոսքը չլիներ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետարանի մասին, եթե այդ ամենը չլիներ վերջին շրջանի օտարալեզու համաճարակի ցցուն շարունակությունը, եթե այդ միտումները` ի դեմս Հայաստանի իշխանության ռուսահպատակության, չդրսևորեին այդօրինակ հանդուգն վարքագիծ: Այդ ամենը պետք է նայել ամբողջական գործընթացի մեջ` տեսնելու համար անկախության կորստի ռեալ վտանգը, որն ինչ-որ չափով արդեն դարձել է վտանգավոր աստիճանի շոշափելի իրականություն:

Մի՞թե դրա արտահայտությունը չէ այն, որ գերմանական «Շպիգել» ամսագրում «Գազպրոմի» ղեկավար Միլլերին հարց ուղղելիս ասում են, թե նրան Հայաստանի երկրորդ արտգործնախարար են համարում, իսկ Միլլերը հարցին պատասխանելիս գոնե ձևականորեն չի փորձում կոռեկտ երևալ և հարգել Հայաստանի Հանրապետությանն ու ասել, որ դա, մեղմ ասած, չափազանցություն է: Միլլերը լսում է ու անցնում հարցի բուն մասին` լռության մատնելով իրեն Հայաստանի երկրորդ արտգործնախարար հռչակող մասը: Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է: Թեև գուցե պետք է ուրախանալ և շնորհակալություն հայտնել Միլլերին, որ համաձայնում է Հայաստանի երկրորդ արտգործնախարար լինելուն, ոչ թե ուղղում է գերմանացի լրագրողին, թե` ի՞նչ եք ասում, ի՞նչ երկրորդ, ես Հայաստանի թիվ մեկ արտգործնախարարն եմ: Բայց արդեն նույնիսկ դա էլ քիչ է Միլլերի համար: Նա արդեն ոչ թե միայն Հայաստանի արտաքին քաղաքականության թելադրողներից մեկն է, այլ նաև Երևանի տերը` ի դեմս իր համակարգում գտնվող «ՀայՌուսգազարդ»-ի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի:

Ո՞ւր է հասնելու այդ ամենը, որտե՞ղ է ավարտվելու Հայաստանի իշխանության արդեն վիրավորական և ազգային արժանապատվության ու անվտանգության տեսանկյունից վաղուց խոցելի դարձած ռուսահպատակությունը: Սակայն այս առումով, իհարկե, իրավիճակը այդքան էլ միարժեք չէ: Բանն այն է, որ թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ Ռուսաստանի իշխանության գործողություններում բավական նկատելի է խուճապը: Ռուսները հասկանում են, որ ժամանակային առումով Հայաստանն, այնուհանդերձ, կորուսյալ տարածք է իրենց համար: Ժամանակակից աշխարհում միայն մտրակը բավարար չէ ազդեցություն ունենալու համար: Գլոբալացումն ու տեխնոլոգիական առաջընթացը շատ փոքրացրել են աշխարհը, մեծացրել շփման եզրերը, փոխել մարդկանց աշխարհայացքը և հոգեբանությունը: Հայաստանում հասունանում է ռուսապաշտության ավանդական կարծրատիպերից ավելի ու ավելի ձերբազատված սերունդ, որը բավական պրագմատիկ է և կարողանում է համարժեք ընկալել համաշխարհային զարգացումները: Իսկ այդպիսի սերնդի առկայությունը ժամանակի ընթացքում ոչ միայն ավելորդ է դարձնելու ռուսական ավանդական ներկայությունը Հայաստանում` ռուսներին ստիպելով փոխվել, փոխել Հայաստանի հանդեպ նվաճողական գաղութատիրական վերաբերմունքը և անցնել գործընկերային հարաբերության, այլ նաև ավելորդ և անհնար է դարձնելու Հայաստանի իշխանության ներկայիս ստրկամիտ քաղաքականությունը, երբ փորձ է արվում ռուս գաղութարարների ազդեցությունը մեծացնելու գնով, նրանց առաջ դռները լայն բացելու գնով ապահովել սեփական ժողովրդի հանդեպ տոտալ և անզիջում իշխանության հարատևությունը: Նույնիսկ ամենազոր թվացող «Գազպրոմն» անզոր է լինելու ժամանակի առաջ, անզոր է լինելու կյանքի բնական պահանջների առաջ, և անգամ այդ հովանավորները չեն ազատելու Հայաստանի իշխանությանը քաղաքացիական հասարակության առաջ պատասխանատվությունից:

Այնպես որ, այսօր Հայաստանի ռուսաֆիկացման գործին լծված իշխանության համար, թերևս, դեռ ուշ չէ մի պահ կանգ առնել ու մտածել` արժե՞, արդյոք, ծառայել ռուսներին, եթե նրանց գաղութատիրությունը վաղ թե ուշ ավարտվելու է, իսկ դրա ներկայիս հետևանքների համար պատասխանատվության ամբողջ բեռը մնալու է իրենց վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում