Եմենի Աբիան մարզում «Ալ-Քաիդա»-ի զինյալները հարձակում են գործել ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է 11 զինծառայող, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
«Ալ-Քաիդա»-ի զինյալների և կառավարական զորքերի միջև Աբիան քաղաքի ռազմաբազայում տեղի ունեցած զինված բախման ընթացքում զոհվել է 11 զինծաառայող, 12 ահաբեկիչներ չեզոքացվել են»,- հայտնել է տեղի ուժային կառույցների աղբյուրը:










































