Երեկ Իսլանդիայում մեկնարկած ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունաստանի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Ռուբեն Նազարեթյանի սաներից աչքի ընկան Արմեն Դանիելյանն ու Խորեն Զարգարյանը:
B խմբի մյուս խաղում լատվիացիները 5:4 հաշվով պարտության մատնեցին տանտերերին: Այսօր Հայաստանի ընտրանին ուժերը կչափի իսլանդացիների հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը: