Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

ԱՄՆ ՄԶԳ-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2 դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ապրիլի 16-ին ստորագրել են երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու և Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:

Առաջին ծրագրի նպատակն է աջակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թվականին անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաև իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր:

Երկրորդ համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության և մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման և ավելի լավ համակարգում և արդյունավետություն ապահովելու ծրագրերի մշակման հարցում:

Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության կողմից ստորագրված Առողջապահության և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են հանդիսանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում