Սուդանի արևմուտքում` Դարֆուր նահանգում, տեղի են ունեցել բախումներ կառավարական ուժերի և գրոհայինների միջև, որի հետևանքով սպանվել է ավելի քան 21 մարդ, որոնցից 13-ը տեղի անջատողական կազմակերպությունների անդամներ են: Ըստ Associated Press գործակալության` բախումները սկսվել են այն բանից հետո, երբ գրոհայինները հարձակվել են Սուդանի բանակի զրահամեքենաներից մեկի վրա, որից հետո հրաձգություն է սկսվել: Հիշեցնենք, որ Դարֆուրի հակամարտությունը սկսվել է 2003թ., որի հետևանքով զոհերի թիվն անցել է 2.7 մլն-ը: Հակամարտության պատճառը Սուդանի կառավարության և Դարֆուրի բնակչության միջև հակասություններն են այդ տարածաշրջանի կառավարման վերաբերյալ: Հարևան Չադը պաշտպանում է Դարֆուրի բնակչությանը: