Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ Համարբերգը հիասթափեցրել է որոշ քաղաքական ուժերի

«Որպես Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար` սա Համարբերգի հերթական աշխատանքային այցն էր Հայաստան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ ինքը ևս հանդիպել է Համարբերգի հետ. նրա հետաքրքրությունների տիրույթում մասնավորապես մամուլի խնդիրներն էին, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վրա կատարվող բարեփոխումները, ինչպես նաև ավելացել էր նոր մտահոգություն` բանակում կատարված վերջին միջադեպերը:

«Իր ասուլիսում Համարբերգի տված գնահատականները, ըստ էության, առանձնապես չէին տարբերվում նախորդներից: Իհարկե, որոշ առումներով անպատժելիության մթնոլորտի հետ կապված գնահատականների հետ ես համաձայն չեմ, բայց մի շարք ոլորտներում ռադիկալ ռեֆորմներ կատարելու վերաբերյալ գնահատականները տրվել են նաև մարտի 1-2-ի ժամանակավոր հանձնաժողովում»,- նշեց ԲՀԿ-անդամ պատգամավորը:

Զոհրաբյանը նկատեց, որ որոշակի ոլորտներում բարեփոխումներն արդեն իսկ սկսվել են, մասնավորապես «Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին» օրենքը, «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումները, «Ոստիկանության մասին» օրենքը, «Հատուկ միջոցների մասին» օրենքում փոփոխություններ իրականացվեցին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը փոփոխվեց:

«Բարեփոխումները կատարվում են, և ես ցավում եմ, որ Համարբերգի պատասխանը, թե ԵԽ-ն որևէ սանկցիա չի կիրառի, հիասթափեցրել է որոշ քաղաքական ուժերի: Ինձ համար առնվազն տարօրինակ կլիներ, եթե Համարբերգը հանդես գար հայտարարությամբ, թե Հայաստանի նկատմամբ սանկցիա պիտի կիրառվի»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց. «Մենք անդամագրվելով ԵԽ-ին` կամավոր ստանձնել ենք խաղի այդ կանոնները և պիտի առաջնորդվենք այն արժեքներով, որոնք ընկած են ԵԽ հիմքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում