«Առաջին լրատվականի» տեղեկություններով, այսօր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նոր դեսպան Անրի Ռենոն ժամանել է Երեւան: Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ արդեն հրաժեշտ է տվել հայաստանյան իշխանություններին: Վերջերս մամլում համառ տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Սերժ Սմեսոֆֆը կփոխարինի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին: