Առնվազն մեկ մարդ է զոհվել և 40-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ այն բանից հետո, երբ Հնդկաստանի Փենջաբ նահանգում փլուզվել է ծածկոցների արտադրամասը: Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Նշվում է, որ արտադրամասը չէր գործում, այնտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Հաղորդվում է, որ փլատակների տակ կարող են լինել մի քանի տասնյակ շինարարներ: Ընդհանուր առմամբ այստեղ շինարարության վրա ներգրավված է եղել 250 մարդ: Հիվանդանոց տեղափոխվածներից 15-ը գտնվում են ծանր վիճակում:











































