Չինաստանի Շենյան-Հայկոու արագընթաց մայրուղու վրա երեկ տեղի է ունեցել խոշոր ավտովթար. միմյանց են բախվել միանգամից 32 մեքենա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Վթարի տեղեկությունը ստանալուց հետո որոշում է կայացվել լայնածավալ փրկարարական միջոցառումներ իրականացնել և պարզել վթարի պատճառները: Այս պահին հայտնի է, որ 26 վիրավորներից 2-ը գտնվում են առավել ծանր վիճակում:










































