ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարը: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանիները:
Այսօր կայացան մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով, իսկ Թուրքիայի ընտրանին 10:0 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ:
Ապրիլի 17-ին Հայաստանի և Ղազախստանի թիմերը կվիճարկեն մրցաշարի երրորդ մրցանակը, իսկ եզրափակիչում կհանդիպեն Վրաստանի ու Թուրքիայի ընտրանիները:










































