Երևանի նորանշանակ քաղաքապետը պահանջել է քաղաքապետարանում անցկացնել ռուսերենի դասընթացներ, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները տիրապետեն ռուսերենին: Իսկ Ռուսաստանի դեսպանի խորհրդական և դասընթացները ֆինանսավորող «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել էր, որ ռուսերենի իմացությունը «կօգնի բարձրացնել քաղաքապետարանի կառավարչական որոշումների որակը»:
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանելով որոշումը, ասաց. «Դա օրինաչափ է, քանի որ Հայաստանի Հանրապետության պաշտոնեությունը վերից վար կա՛մ ռուսական հատուկ ծառայությունների, կա՛մ ազդեցության գործակալներ են»:որ այդ ամենը շատ օրինաչափ է և բնական: