Թուրքիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնության տղամարդկանց մրցապայքարի 105 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել հայազգի ծանրորդ Դավիթ Բեջանյանը (հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո), ով ցույց է տվել երկամարտի 405 կգ արդյունք:
Ռուսաստանը ներկայացնող մյուս ծանրորդը` Մաքսիմ Շեյկոն, 401 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:
Մրցանակակիրների եռյակը եզրափակում է բելառուս մարզիկ Միխայիլ Ավդեևը` 395 կգ արդյունքով: