Աֆղանստանում ռուսական դեսպանատան գնդակոծման լուրերը ժխտվել են: Interfax գործակալության փոխանցմամբ` ռուս դիվանագետները հայտարարել են, որ աֆղանական մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում, իրոք, լսվել են կրակոցներ, սակայն ագրեսիան ուղղված չէ ռուս դիվանագետների դեմ: Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան:
Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ղեկավարությունը ևս հաստատել է, որ Քաբուլում օտարերկրյա դեսպանատների մոտակայքում պայթյուններ են տեղի ունեցել:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Քաբուլի կենտրոնում տեղի են ունեցել առնվազն յոթ պայթյուններ: Դրա հետ մեկտեղ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ պայթյունները ծրագրավորված բնույթ են կրել և իրականացվել են միաժամանակ:
Հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկատվություն չկա:










































