WBA –ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւը հեռացվել է WBC գերծանր քաշային վարկանիշային աղյուսակից: Մինչ այդ ռուս մարզիկը զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, սակայն վարկանիշային աղյուսակից հեռացման պատճառ դարձան Վալուեւի բժշկական զննման արդյունքները: Հիշեցնենք, որ Վալուեւը ենթարկվել է ուսի վիրահատման, եւ այժմ պարզ չէ, թե նա երբ կվերարադառնա ռինգ: