Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նիկո Ռոսբերգը նվաճեց Չինաստանի Գրան պրին. Սպորտ

Ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի Չինաստանի Գրան պրին: իր մարզական կարիերայի 101-րդ Գրան պրիի ժամանակ առաջին անգամ հաղթանակ տոնեց Նիկո Ռոսբերգը («Մերսեդես»): Առաջին հորիզոնականից մեկնարկած գերմանացին անսխալ անցավ ողջ մրցուղին և կարողացավ հաղթանակ տոնել:

Մրցուղու մենարկից Ռոսբերգն առաջ անցավ բոլորից, իսկ երկրորդ հորիզոնականից մեկնարկած «Մերսեդես»-ի մյուս ավտոարշավորդը՝ Միխայել Շումախերը, թույլ չտվեց, որպեսզի այլ բոլիդներ մոտենան առաջատարին, սակայն 15-րդ շրջանում պիտ-ստոպում «Մերսեդես»-ի մեխանիկները ճիշտ չամրացրին անվադողը Շումախերի բոլիդին, և աշխարհի 7-ակի չեմպիոնը լքեց մրցաշարը:

Դրանից օգտվեցին «Մաքլարեն»-ի ավտոարշավորդներ Ջենսոն Բատոնը և Լուիս Հեմիլթոնը, որոնք մոտենում էին առաջատար Ռոսբերգին: Հիանալի մրցում էր անցկացնում նաև Մարկ Ուեբերը («Ռեդ Բուլ»):

Ռոսբերգը 35-րդ շրջանում գնաց պիտ-ստոպ, իսկ Բատոնն ավելի թեթև բոլիդով մնաց վազքուղում: 39-րդ շրջանում պիտ-կանգառ գնաց նաև Բատոնը, ով, ըստ հաշվարկների` պետք է վազքուղի վերադառնար` առաջատար Ռոսբերիգին զիջելով 1 վայրկյանով, սակայն թերացան նաև «Մաքլարեն»-ի մեխանիկները` չկարողանալով ժամանակին փոխել անվադողները: Բատոնը պիտ-կանգառում կորցրեց 10 լրացուցիչ վայրկյան և վերադառնալով վազքուղի` հայտվեց Ուեբերի ու Ալոնսոյի ետևում և այլևս չկարողացավ պայքար մղել առաջատարի հետ:

Մրցման վերջնամասում Լուիս Հեմիլթոնը նախ շրջանցեց Մարկ Ուեբերին, ապա` Սեբաստիան Ֆետելին (երկուսն էլ «Ռեդ Բուլ») և հայտվեց 3-րդ հորիզոնականում:

1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») – 1:36:26.929 ժամանակ
2. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +20.626 րոպե
3. Լուիս Հեմիլթոն («Մաքլարեն») +26.012
4. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +27.924
5. Սեբասիան Ֆետել («Ռեդ Բուլ») +30.483
6. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +31.491
7. Բրունո Սենա («Ուիլյամս») +34.597
8. Պաստոր Մալդոնադո («Ուիլյամս») +35.643
9. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») +37.256
10. Կոմուի Կոբայասի («Զաուբեր») +38.720

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում