Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության նախորդ խաղային օրվա ընթացքում տեղի ունեցավ 7 հանդիպում: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Լոս-Անջելես «Քլիփերս» – Գոլդեն Սթեյթ «Ուարիոր»՝ 112:104,
Վաշինգտոն «Ուիզարդս» – Քլիվլենդ «Քավալիերս»՝ 89:98,
Նյու Ջերսի «Նեթս» – Բոսթոն «Սելթիքս»՝ 82:94,
Մեմֆիս «Գրիզլերս» – Յուտա «Ջազ»՝ 103:98,
Մինեսոտա «Թիմբերվուլզ» – Օքլահոմա «Սիթի»՝ 110:115,
Միլուոկի «Բաքս» – Ինդիանա «Փաքեթս»՝ 99:105,
Սան-Անտոնիո «Սփերս» – Ֆինիքս «Սանս»՝ 105:91:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Մինեսոտա «Թիմբերվուլզ» – Օքլահոմա «Սիթի» մրցավեճը, իսկ լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Քևին Դյուրանթը (Օքլահոմա «Սիթի»), ով վաստակել է 43 միավոր: