Մեկնարկեց Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 34-րդ տուրը: Մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ «Ռեալ»-ի և «Սպորտինգ»-ի միջև: Մրցավեճի 30-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Ռեալ»-ի դարպասին. Դե լաս Կուևասը դիպուկ հարված կատարեց:
Մադրիդյան ակումբից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար և ևս 37 րոպե հետո «արքայական ակումբ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման վերջակետը դրեց Կարիմ Բենզեման` 82-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1: «Ռեալ»-ը խփեց ընթացիկ մրցաշրջանի իր 107-րդ գոլը` կրկնելով իր` 1989/90թթ ռեկորդը, իսկ Ռոնալդուն խփեց իր 41-րդ գոլը և Լա Լիգայի շրջանակներում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց:
«Ռեալ» – «Սպորտինգ»` 3:1,
0:1 Դե լաս Կուևաս (30’, 11մ), 1:1 Իգուաին (37’), 2:1 Ռոնալդու (74’), 3:1 Բենզեմա (82’):
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «արքայական ակումբ»-ը, որը վաստակել է 85 միավոր: Կատալոնական «Բարսելոնա»-ն իր ակտիվում ունի 78 միավոր, սակայն «կապտանռնագույններ»-ը 34-րդ տուրի շրջանակներում իրենց հանդիպումը դեռևս չեն անցկացրել:
Real Madrid 0-1 Sporting Gijon by goalsarena2012-3










































