Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպորտի բնագավառում հերթական անգամ նորամուծություն է կատարվել` նոր մարզաձև են հորինել: Թիմերը տեղակայվում են մարտեր առանց կանոնների մարզաձևի ութանկյան մեջ, նրանց գնդակ է տրվում, որից հետո հնչում է սուլիչը: Նպատակը պարզունակ է`պետք է գնդակը գցել բասկետբոլի օղակի և ձեռքի գնդակի դարպասի նման միջինացված մի իրի մեջ, որը, հավանաբար, գնդակով նոր տիպի խաղի դարպասն է համարվում: