Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Համարբերգյան հանդիպումները` սրտի հովանք

Հայաստանում էլ բողոքելու ատյան չի մնացել. անարդարությունից տուժած` պետական այս կամ այն պաշտոնյայի մեղքով հարազատ կորցրածները մի քանի անգամ տարբեր ատյաններ իրենց պահանջը` այս կամ այն նախաքննական, դատական սխալն ուղղելու, այս կամ այն պաշտոնյային հեռացնելու, պատժելու մասին, ուղարկելուց, վերաուղարկելուց և հերթական լղոզված պատասխանը ստանալուց հետո, անցնում են բողոքի ակցիաների:

Եվ օրերս Հայաստանում գտնվող ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի իջևանած հյուրանոցը դարձել էր նոր բողոքատեղի հայաստանցի այդ քաղաքացիների համար: Նրանք եկել էին ավելի օպերատիվորեն` հանձնակատարի միջոցով եվրակառույցներին փոխանցելու Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերն ու դրանք խախտող ոլորտները:

Երեկ առավոտյան Թոմաս Համարբերգի օգնականի հետ են հանդիպել զինված ուժերում մահացած, հարազատների պնդմամբ` սպանված զինծառայողների, Բերդ քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժշկի և նրա ենթակաների մեղքով մահացած անձանց ծնողները: «Ժամանակ»-ն անդրադարձել է այդ դեպքերին: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդի հիվանդանոց»-ի տնօրեն Արամ Հարությունյանի կատարած վիրահատությունների արդյունքում 3 զոհ էր (ամենաքիչը) եղել, սակայն երբ գործը հասել էր նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն, իրավապահ մարմիններում, դատախազությունում, դատական մարմիններում միշտ հայտնվել էին մարդիկ, ովքեր խոչընդոտել էին մահվան դեպքերի բացահայտմանը և յուրահատուկ հովանավորչություն դրսևորել Ա.Հարությունյանի նկատմամբ:

2003թ.-ի հուլիսին Տավուշի մարզի «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ում մահացել էր Նավուր գյուղի բնակչուհի, 13-ամյա Սերինե Մարդանյանը, 2004-ի հուլիսին` Բերդ քաղաքի բնակիչ, 31-ամյա Սոս Ղուկասյանը, 2005-ի սեպտեմբերին` հղի կին, նույն քաղաքի բնակչուհի, 25-ամյա Կարինե Աթոյանը: Նրանց հարազատները մինչ օրս բողոքում են իշխանական տարբեր ատյաններում` գլխավոր բժշկին քրեական պատասխանատվության ենթարկելու կամ գոնե աշխատանքից ազատելու մասին, սակայն այդպես էլ արդյունքի չեն հասնում, քանի որ Արմեն Աշոտյանը Արամ Հարությունյանի որդու կնքահայրն է, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը` Հարությունյանի «աներոջ ձագը»:

Երեկ` հունվարի 20-ին, Կարինե Աթոյանի մայրը` Սվետլանա Աթոյանը, ևս հանդիպել է Թոմաս Համարբերգի ներկայացուցչին և ներկայացրել նաև Արամ Հարությունյանից տուժած իր բախտակիցների պահանջը` Ա.Հարությունյանին գոնե հեռացնել տնօրենի պաշտոնից, որպեսզի այլևս ոչ ոք նրա անգործության կամ գործողությունների արդյունքում չմահանա ու սևազգեստների թիվը չշատանա: Սվետլանա Աթոյանն իր բողոքը Եվրադատարան էր ուղարկել դեռ մեկ տարի առաջ, իսկ մյուս երկուսի բողոքը նոր է ուղարկվել Եվրադատարան` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան ՀԿ-ի միջոցով: Սվետլանա Աթոյանը խնդրել է Թոմաս Համարբերգի կողմից պատրաստվելիք զեկույցում ներառել նաև բուժհիմնարկներում և մասնավորապես Արամ Հարությունյանի մեղքով մահացած անձանց հարցը և այն բարձրացնել հայաստանյան իշխանությունների առջև:

Համարբերգի օգնականի հետ հանդիպել է նաև Տավուշի զորամասերից մեկում սպանված, պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` տիկին Հասմիկը: Նա «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց` լավ է, որ Թ.Համարբերգը ուշադրություն է դարձնում զինված ուժերում կատարվող հանցագործություններին, բայց նրանից մեծ ակնկալիքներ չունեն, պարզապես «սրտի հովանք է» այդ հանդիպումը, և չգիտեն` ինչ կստացվի. Արտակ Նազարյանի «ինքնասպանության» գործը նախաքննության փուլում է, և փորձաքննությունների մի մասը պատրաստ է, մնացել են միայն դատահոգեբանական և համալիր փորձաքննությունները, որոնք, ըստ տիկին Հասմիկի, ժամանակն ավելորդ երկարաձգելու պատճառ են, և որոնց արդյունքներին առանձնապես վստահելու հիմքեր նա չունի: Թ.Համարբերգի օգնականը նրանից, ինչպես նաև մյուս «մահացած» զինծառայողի` Վալերի Մուրադյանի (նրան կախել էին մարզաձողից` ոտքերը խաչած վիճակում) մորից` Նանա Մուրադյանից, պահանջել է տեղեկանք ներկայացնել դեպքի, գործի հանգամանքների վերաբերյալ, որպեսզի դրանք ևս զետեղվեն ՄԻ հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում: ԼՂՀ քննիչ Արման Ապրեսյանի ջանքերով Վալերի Մուրադյանի սպանության գործը 4 ամիս շարունակ փակուղի է տարվել, և միայն զինվորի ծնողների բազմաթիվ բողոքների արդյունքում է գործը տեղափոխվել Երևան, և դեպքից միայն հինգ ամիս անց են սպանվածի հագուստները ուղարկել փորձաքննության, երբ որևէ հետք հայտնաբերելն այլևս անհնար է եղել:

Հաջորդ բողոքը ներկայացրել են Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի ծնողները: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` նրա մահը «էլեկտրահարման» արդյունք էր, և սույն գործով մեղադրվում էին զորամասի կապի հանգույցի երկու զինծառայողներ, ովքեր ի վերջո արդարացվեցին. նրանց մեղքն այդպես էլ չապացուցվեց: Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դատարանում ապացուցեցին, որ այդ տղաները մեղավոր չեն. նրանք համոզված են, որ իրենց որդուն այլ մարդիկ են խոշտանգելով սպանել, որոնց նախաքննական մարմինն այդպես էլ թաքցրեց: Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի` այս գործն արդեն անցել է ներպետական դատական բոլոր ատյանները, և Թ.Համարբերգի օգնականը նշել է, որ դրանք կփոխանցի նրան և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կհորդորեն վերջիններիս` հարցին ուշադրություն դարձնել:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում