Մալայզիայի ներկայացուցիչ Նուր Սարյանի Մոհամեդ Թաիբին ցանկանում է մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Նա արդեն նվաճել է օդամղիչ ատրճանակների մրցաշարի օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն այդ ժամանակ նա կլինի հղիության 33-րդ շաբաթում:
Թաիբան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Ասիական խաղերում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ:
Օլիմպիական խաղերի ժամանակ օդամղիչ ատրճանակների մրցաշարը կանցկացվի հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը: Բժիշկները հայտնել են, որ Թաիբին կծննդաբերի սեպտեմբերի 2-ին:
«Ես մրցաշարից առաջ կխոսեմ երեխայիս հետ, և նա խելոք կնստի 1 ժամ և 15 րոպե: Ես կժամանեմ Լոնդոն հուլիսի 25-ին, քանզի բժիշկները արգելել են ավելի ուշ մեկնել ինքնաթիռով»:
Թաիբան իր երկրից միակն է, ով օդամղիչ ատրճանակների մրցույթում նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր:
Բժիշկները չեն վախենում ֆիզիկական ճնշման համար, քանզի այդ մարզաձևում ֆիզիկական ճնշումը գրեթե նվազագույն է, սակայն նրանց անհանգստացնում է մարզուհու հոգեբանական վիճակը, որը մրցման ժամանակ անընդհատ կարող է փոփոխվել:
Հիշեցնենք, որ Թաիբան կլինի չորրորդ մարզուհին, ով Օլիմպիական խաղերին հանդես կգա հղի ժամանակ: Քլոռլինգիստուհի Քրիստի Մորը 2010 թվականի, սահորդուհի Դիանա Սարտորը 2006 թվականի և գեղասահորդուհի Մագդա Յուլին 1920 թվականին նույնպես Օլիմպիական խաղերին հղի են եղել: