Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Կենսաթոշակային բացեր

Սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է Պետական կենսաթոշակների մասին նոր օրենքը, թեև պատրաստ չեն օրենքի գործածման համար անհրաժեշտ կարգերը: Նոր օրենքը շատ կետերով տարբերվում է նախորդից, որն ընդունվել էր 2002թ.-ին և գործում էր մինչ օրս: Անհասկանալի և շատ անորոշ են ձևակերպած օրենքի բազում կետեր: Մասնավորապես կենսաթոշակի իրավունք և կենսաթոշակ ստանալու իրավունքի մասին 7-րդ հոդվածում նշված է.«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա մշտապես կամ առավելապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և կենսաթոշակ չի ստանում այլ պետությունից: Նախ, ինչ ասել է «առավելապես ապրում է Հայաստանում». սա խիստ հարաբերական տերմին է, և կարող է հակասությունների առիթ տալ: Բացի այդ, քաղաքացին պարտավոր է համարվում լիազորագիր բերել իր բնակության երկրից այն մասին, որ այդ երկրից կենսաթոշակ չի ստանում: Տեղին է հիշեցնել, որ մեր երկիրը կենսաթոշակային ապահովագրական հարաբերություններ ունի միայն ԱՊՀ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք հարցման դեպքում փոխադարձաբար տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, լիազորագրեր և այլն: Ինչ վերաբերում է ոչ ԱՊՀ տարածքի երկրներին, ապա այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է: Այս ոլորտում մեզ հետ չհամագործակցող երկիրը ուղղակի չի պատասխանի պաշտոնական հարցմանը` տվյալ մարդուն տալի՞ս է կենսաթոշակ, թե՞ ոչ: Ավելնորդ է նշել , որ հասարակ քաղաքացու համար թոշակ չստանալու մասին փաստաթուղթ բերելը գործնականում անհնար է: Մեկ վատ փոփոխություն ևս, այսուհետ ԱՊՀ երկրներից ուղարկված լիազորագրերը ևս մեր պետությունում չեն ճանաչվի: Քաղաքացին պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ գալ Հայաստան և նոտարական գրասենյակից փաստաթուղթ ստանալ` Հայսատանում լինելու մասին: Միայն այդ դեպքում նա կորող է լիազորագիր տալ մեկ ուրիշին` իր բացակայության ընթացքում կենսաթոշակը ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում