Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընտրողների հետ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների հետ:

Հանրապետական կուսակցության նախագահն արաբկիրցիներին ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը հանդես է գալիս ազգային արժեքների, մեր ժողովրդի դարեր ի վեր կուտակած իմաստնության օգտին, բայց և միշտ բաց է արդիականն ու նորը ընդունելու համար: Սերժ Սարգսյանի խոսքով, հենց սա է պատճառը, որ լինելով իշխող կուսակցություն, Հանրապետականն իր ընտրողներին ներկայանում է փոփոխությունների օրակարգով: «Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ փոխելու գործելաոճից: Մենք չենք վարանում որոշումներ կայացնել, բայց նաև սխալներն ընդունել գիտենք: Մենք ունենք մեր հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների լուծման հիմնավոր ծրագրեր, բայց նաև գիտենք լսել և հաշվի նստել հնչող առաջարկների ու քննադատության հետ»,-ասել է ՀՀԿ նախագահը:

Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, ընտրողների դատի է ներկայանում փոփոխությունների փաթեթով, որն ընդգրկում է հասարակական հարաբերություններից մինչև տնտեսության ճյուղեր, կրթությունից մինչև սոցիալական պաշտպանվածություն: Կուսակցությունը, նրա ղեկավարի հավաստմամբ, ծրագրում է նոր գերակայություններով առաջ տանել տնտեսությունը և զարգացման արդյունքները հասցնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: «Մենք ծրագրում ենք փոխել կյանքի պայմանները, փոխել հնարավորությունների քարտեզը, փոխել հասարակական տրամադրությունները, փոխել բակը, համայնքը: Մենք ծրագրում ենք փոխել տարիներ ի վեր ամրացած վերաբերմունքը մեր մայրաքաղաքի, մեր Երևանի հանդեպ»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկայացնելով Հանրապետական կուսակցության մոտեցումներն ու ծրագրերը նաև Երևանի՝ յուրաքանչյուր հայի և երևանցու համար սիրելի ու հարազատ քաղաքի և տան վերաբերյալ: ՀՀԿ նախագահն ընդգծել է, որ կուսակցության ծրագրերում Երևանն առաջնային տեղ ունի: «Երևանը նոր շունչ է առնելու, սկսած մեր բակերից, վերջացրած ճարտարապետական ու պատմական նկարագրով:

Սիրելի՛ երևանցիներ,

Երևանում որքան էլ աշխատատեղեր են ստեղծվում, այսօր դեռ բավարար չեն: Բայց մենք խոստանում ենք, որ վարելու ենք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ ոչ միայն մենք, այլև դուք ինքներդ եք կարողանալու աշխատատեղեր ստեղծել` հիմնելով ձեր գործը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է նաև հասարակության բոլոր խավերի համար որակյալ և մատչելի կրթության ապահովման ու բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնց մի մասը նրա հավաստմամբ, ազգովի հնարավոր է եղել հաղթահարել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ համահայկական միասնությամբ շատ ավելի մեծ գործեր են արվելու. «Տնտեսությունն ենք զարգացնելու և պայքարելու ենք Արցախի ազատությունը միջազգայնորեն ձևակերպելու համար: Պայքարելու ենք հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման: Պայքարելու ենք հակահայ քարոզչության դեմ, որ արդեն անցել է բոլոր սահմանները: Պաշտպանելու ենք Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Պաշտպանելու ենք նրան իրավաբանորեն և ֆիզիկապես: Պաշտպանելու ենք մեր հայրենակիցների իրավունքներն աշխարհում:

Մենք գործ շատ ունենք անելու: Դրանց մի մասը մոտ են հաջող ավարտին, մի մասն էլ նոր ենք սկսել: Դրանք միայն Հանրապետական կուսակցության գործերը չեն, դրանք համապետական և համազգային կարևորություն ունեն: Մեր ու ձեր գործերն են, որոնց արդյունքն ուղղակիորեն անդրադառնալու է յուրաքանչյուրի կյանքի որակի վրա: Մենք ձեզ կոչ ենք անում հավատալ մեր ուժերին հանուն այդ գործերի:

Հավատա՛նք, որ փոխենք»:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների առջև կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի նախագահը ներկայացել է վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների հաշվետվությամբ:

Սերժ Սարգսյանն ասել է, թե իր պատկերացմամբ քաղաքական ուժը պետք է լինի ընդհանուր արժեքների շուրջ միավորված համախոհների թիմ, որը լուռումունջ, առանց ավելորդ գովազդի ու աղմուկի հետևողականորեն իր գործն է կատարում: Նա ընդգծել է, որ այդպիսի քաղաքական ուժ է Հանրապետական կուսակցությունը, որը չի խուսափում պատասխանատվությունից, որը համալրում է իր շարքեր եկած երիտասարդների ավյունն ու եռանդը և մեծերի գիտելիքն ու փորձը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքում խոսել է նաև մարդկանց շատ մտահոգող անարդարության խնդրի մասին: ՀՀԿ նախագահի համոզմամբ, մարդիկ պատրաստ են դիմակայել ցանկացած դժվարության, սակայն արդարության պակասը երբեք հանդուժելու պատրաստ չեն: «Անարդարությունը միակ բանն է, որ մարդկանց թևաթափ է անում, կոտրում նրանց սրտերը, հույսն ու հավատը:

Ես ուզում եմ, որ մենք միացնենք մեր ջանքերը և մեր երկրում ամրապնդենք արդարությունը, որպեսզի այն լինի արդարություն յուրաքանչյուրի համար: Մենք պետք է բռնենք պաշտոնական դիրքը չարաշահողների ձեռքը և արդարացի պատժի արժանացնենք յուրաքանչյուր հանցանք: Բոլորդ եք վկա` մենք հենց այդ ճանապարհի վրա ենք:
Ես ուզում եմ, որ մենք միացնենք մեր ջանքերը և ամրապնդենք մեր հավատը վաղվա նկատմամբ: Այդ հավատը սարեր կարող է շրջել»,-ասել է Հանրապետական կուսակցության նախագահը և ևս մեկ անգամ ընդգծել, որ ամեն ինչ հնարավոր է փոխել ու ավելի լավը դարձնել, եթե հավատանք մեր ջանքերին, մեր ուժերին և միասնությանը: Հավատա՛նք, որ փոխենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում