Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ակնհայտ է դառնում` ԼՂ հարցի լուծումը մի միջնորդի շնորհիվ անհնար է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հետխորհրդային տարածքում ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, «Կովկասի տեղեկագիր» ինտերնետպորտալի խմբագիր Ալեքսեյ Վլասովը:


Պարոն Վլասով, երկու օր է, ինչ ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիայում է: Ինչպե՞ս կբնութագրեիք այդ այցը: Հայտնի է, որ օրակարգում է Հարավային Կովկասի, Իրանի եւ էներգետիկայի ոլորտի հարցեր։


– Դուք հարցում նշեցիք այն հարցերը, որոնց վրա են ներկայումս ձեւավորվում Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները: Հարցը միայն նրանում է, թե ինչպե՞ս կբախշվեն առաջնահերթությունները, քանի որ Ռուսաստանը եւ Թուրքիան հիմնականում համագործակցում են առեւտրատնտեսական ոլորտում, միասին իրականացնում են տնտեսական ծրագրեր: Բացի այդ, այնպիսի կառույցների ստեղծումը, ինչպիսին է ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական խումբը, վկայում է այն մասին, որ Մոսկվան եւ Անկարան փորձում են բոլոր նշված հարցերը լուծել փոխշահավետ ելքով։ Էներգետիկ ոլորտի հարցերը, կարծում եմ, կլինեն, եւ իհարկե կվերաբերեն «Հարավային հոսքին», Nabucco-ին, «Բաքու-Ջեյհան» նավթամուղին, կորոշվի` էներգերտիկ ոլորտում ինչքանով են ռուսական եւ թուրքական շահերը համընկնում, սա, իհարկե, համար առաջին խնդիրն է։


– Ակնհայտ է, որ տարածաշրջանում Ռուսաստանի թիվ մեկ մրցակիցը տարածաշրջանում Թուրքիան է։ Այդ համագործակցությունը չի՞ կարող փոխել ուժերի դասավորությունը հօգուտ Անկարայի:


– Կա ընկերական մրցակցություն հասկացություն` ինչպես բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ, որովհետեւ գեոքաղաքականությունը այժմ օգտագործում է գեոտնտեսության գործիքները։ Կա նաեւ ոչ ընկերական մրցակցություն հասկացությունը։ Մոսկվան հիանալի հասկանում է, որ տարածաշրջանում Թուրքիան իր մրցակիցն է, եւ նախեւառաջ փորձում է այնպես անել, որ մրցակցության ռեժիմը դրվի կանոնների մեջ, որոնք կընդունվեն երկու երկրների կողմից էլ։ Բոլորը հասկանում են` պետությունները մրցակցում են այս նշված հարցերում: Բայց Մոսկվան փորձում է այդ մրցակցությունը ընկերական դարձնել` օգտագործելով թուրքական գործոնը որպես միջոց` պայքարելու երրորդ ուժերի դեմ, որոնք փորձում են միջամտել տարածաշրջանային հարցերին։ Մոսկվան այս դեպքում առաջնորդվում է չարից փոքրագույնը սկզբունքով։


– Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի՞:


– Կարծում եմ` Հարավային Կովկասում անվտանգության հարցը կքննարկվի Էրդողանի եւ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ: Կարծում եմ` շեշտը կդրվի Իրանի հարցի, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, որովհետեւ, մեծ հաշվով, Աստանայի գագաթնաժողովից հետո, որտեղ Ղազախստանի փորձերը` ԵԱՀԿ Մինսի խմբի դիքրորոշումը եւ հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները ընդունելի դարձնել, անհաջող էին, գործընթացը կանգ առավ: Մոսկվայի եւ Անկարայի պատվիրակները, իմ կարծիքով, պետք է ձեւավորեն հետագա գործողությունները` ստեղծված փակուղուց դուրս գալու համար: Ո՜չ Անկարայում, ո՜չ Մոսկվայում չունեն կոնկրետ մոտեցում, որով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ Իրանի հարցում պետք է կողմնորոշվել, քանի որ հասկանալի է, որ ԱՄՆ-ը գնալով ավելի է հետաքրքրվում տարածաշրջանով:


– Անցյալ շաբաթ Լավրովը ասել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման այս փուլում ամենակարեւորն է չխանգարել այս գործընթացին: Նա ի՞նչ նկատի ունի, ո՞վ է խանգարում գործընթացին:


– Կարծում եմ` գործընթացին խանգարում է ԶԼՄ-ների կողմից ստեղծված լարված տրամադրությունը, որն ազդում է ե՜ւ Երեւանի, ե՜ւ Բաքվի վրա: Այս հոգեբանական սթրեսի մեջ իրենց ազդեցությունն են գործում նաեւ Wikileaks-ի հրապարակումները, որոնցում խոսվում է ադրբեջանական, մի փոքր էլ հայկական քաղաքական էլիտայի մասին: Լավրովը հասկանում է, որ բանակցային գործընթացը կարող է զարգանալ այն ժամանակ, երբ չկա լարվածություն քաղաքական շրջանակներում: Իհարկե, այն, ինչ տեսնում ենք ինֆորմացիոն ոլորտում, չի օգնում լարվածության մեղմացմանը: Ես չեմ տեսնում որեւէ այլ գործոն, որ բացասաբար է ազդում կարգավորման գործընթացի վրա:


– Անցյալ շաբաթ ՌԴ արտաքին գերատեսչության 2010թ. գործունեությունն ամփոփելիս Լավրովը հրապարակել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որտեղ չի նշվում ղարաբաղյան հարցը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ տարածաշրջանում, հատկապես Հայաստանում Ռուսաստանի ունեցած դերի վրա:


– Գիտեք, ղարաբաղյան հարցը ընդգրկված է ավելի մեծ թեմայի մեջ` Հարավային Կովկասում անվտանգության էֆեկտիվ համակարգի ձեւավորման համար: Այսպիսով, ասել, թե Ռուսաստանը մտադիր է դուրս գալ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից կամ իր մասնակցությունը դադարեցնել, կարծում եմ, ճիշտ չէ: Հակառակը, Ռուսաստանը գնում է ռիսկի` փորձելով աջակցել նորմալ ձեւաչափում երկու երկրների միջեւ երկխոսությանը: Մեկ այլ հարց է այն, որ ակնհայտ է դառնում` ղարաբաղյան հարցի լուծումը մի միջնորդի շնորհիվ գործնականում անհնար է: Ռուսաստանում կա երկու մոտեցում. մի խումբ փորձագետներ կարծում են, որ մինչ գործի չանցնեն հակամարտող կողմերը, միջազգային միջնորդների ջանքերը ապարդյուն են: Հաջորդ տեսակետը կայանում է նրանում, որ ինչպես ուժ գործադրեցին Վրաստանի վրա 2008թ.-ին, այնպես էլ պետք է Երեւանի եւ Բաքվի վրա ուժ գործադրել ու ստիպել գործողությունների դիմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում