Tuesday, 09 06 2026
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Հասարակությունն անձի շուրջ չէր հավաքվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:


– Իր հեռուստաընկերության փակումից հետո ընդդիմադիր դառնալու հայտ է ներկայացրել նաև Տիգրան Կարապետյանը, որը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի առաջքաշումը: «Ժառանգություն» կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերվում այս նախաձեռնությանը, որքանո՞վ եք լուրջ համարում դա:


– Իհարկե, բոլորիս համար մի քիչ անսպասելի էր նման շրջադարձը: Բոլորս գիտենք Տիգրան Կարապետյանին` իր սահմաններում: Բայց այս վերջին հանրահավաքը իրեն մեկ այլ հարթության վրա դրեց, ընդ որում` նա այդ հարթության վրա հայտնվեց ոչ իր կամքով, այլ` հանգամանքները բերեցին սրան: Իմ տպավորությամբ, հասարակությունը հավաքվել էր ոչ թե անձի շուրջ, այլ` իր բողոքը հայտնելու սոցիալական ծայրահեղ կեղեքումից, այլևս չափ ու սահման չճանաչող անարդարությունից: Սա կարծես մեկ հնարավորություն էր, որ մարդիկ հավաքվեին ու իրենց բողոքը հայտնեին` անկախ նրանից, թե ով է բողոքի ակցիան կազմակերպողը: Պարզապես Տիգրան Կարապետյանն ուներ մեկ առավելություն` նա ուներ ՀՀ տարածքում սփռվող հեռուստատեսություն, և իր հնարավորությունը կարողացավ իրացնել: Ես ինքս կողմնակից չեմ հեղափոխական լուծումներին, թեև կարծում եմ` դա ևս մի ճանապարհ է, դա այն ծայրահեղ ճանապարհն է, որին ստիպված են մարդիկ գնում: Ե՛վ ես, և՛ մեր կուսակցությունը խորքային, համակարգային բարեփոխումների կողմնակից ենք: Իսկ ահա իշխանությունները չեն կարող հասկանալ, որ եթե փակում են այդ դուռը, հասարակությանը մղում են հեղափոխության ճանապարհի:


– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ որևէ կերպ «Ժառանգությունն» ու Կարապետիչը համագործակցեն:


– Ես չեմ ուզում մասնավորեցնել, բայց ասեմ, որ քաղաքականության մեջ մեծ գործերի համար կարելի է մի կողմ դնել փոքր տարաձայնությունները և համախմբվել: Դա է ճանապարհը: Դա վերաբերում է ընդհանրապես ընդդիմադիր դաշտում գործող ուժերին:


– Կարապետիչի այս հանրահավաքի մարդաշատությունը կարծես թե ոմանց համար անսպասելի էր: Ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն արդյոք մտածելու առիթ չունե՞ն, որ միավորվեն ու այդ բողոքավոր զանգվածին տեր կանգնեն: Այսինքն` այդ ժողովրդի բազմությունը մտածելու առիթ չի՞ տալիս Ձեզ:


– Ես անկեղծ ասեմ` այսօր Հայաստանում առկա իրավիճակի դեպքում տասնապատիկ անգամ շատ մարդ պետք է հավաքվեր, ուղղակի կազմակերպելու հարց է: Ժողովրդի 80 տոկոսը կարող է ոտքի կանգնել, քանի որ միայն 20 տոկոսն է, որ օգտվում է երկրի բարիքներից: Երկիրը այդ 20 տոկոսի կողմից անխնա շահագործվում է` հասարակությունն ու երկիրն իր պատմությամբ, մշակույթով, ընդերքով… Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, ապա ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այս պահին դժվար է կանխատեսումներ անել, և կուզեի, որպեսզի կատարվածից եզրահանգումներ աներ ոչ թե ընդդիմությունը, այլ` իշխանությունը: Լարվածությունը մեղմացնելու փոխարեն, իշխանությունները հակառակն են անում: Նշանակվեց Երևանի նոր քաղաքապետ: Ինչից պետք է սկսեր, բայց ինչից սկսեց: Երևանի բնակչությունը նրանից առաջին հերթին սպասում էր, որ վերացներ աչքի զարնող անարդարությունները կամ գոնե հայտարարեր, որ Երևանի կենտրոնի մայթերի վրայից պետք է հանվեն սրճարաններն ու խանութները: Աբովյան փողոցով անցե՞լ եք: Մի՞թե քաղաքապետը չի տեսնում այդ քրեական քաղաքաշինությունը, մայթերի բետոնապատ խանութները: Այս նոր քաղաքապետը չի՞ տեսնում օղակաձև զբոսայգին, Օպերայի շրջակայքը: Այգիների քաղաք համարվող Երևանն ինչի՞ է վերածվել: Ինչո՞ւ չի խոսում դրա մասին… որովհետև պետք է պայքարի ուժեղների դեմ: Բայց մի՞թե ամոթ չի, որ նա պայքարը սկսում է խեղճ, հալածված, տուժված, իր օրվա հացը հայթայթող մարդկանցից: Դա տղամարդուն վայել չի, իրեն հարգող մարդը արդյո՞ք թույլից կսկսի, թույլի վրա ձեռք կբարձրացնի: Բայց նրա էությունն է այդպիսին:


– Իշխանություններն, ընդհակառակը, պնդում են, որ իրենք արմատական բարեփոխումներ են իրականացնում, և դրա ապացույցը տարեվերջյան կադրային փոփոխություններն էին:


– Ինձ թվում է` ես աբսուրդի թատրոնում եմ գտնվում, իսկ վարչապետի ելույթները աբսուրդի թատրոնի մի դերակատարում է: Ինչու պետական գույքի կողոպուտի համար աշխատանքից չեն ազատվում բարձր պաշտոնյաները: Վերահսկիչ պալատը չարաշահումների վերաբերյալ այդքան փաստեր է հրապարակել, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ քրեական գործեր պետք է հարուցվեին: Բայց չի արվել… ինչո՞ւ: Ինչո՞ւ մենք չենք տեսնում պատիժ կրող նախարարների, և մինչև այդ պատիժը նրանք չկրեն, ոչինչ չի փոխվի այս երկրում:


– Վերջին շրջանում գնալով ավելանում է բողոքավոր զանգվածը` համատարած թանկացումներ, ավելացել է տոնավաճառների այն աշխատակիցների թիվը, որոնց կրպակները քանդում են: Այդ բողոքավոր զանգվածին ո՞վ պետք է «տեր» կանգնի:


– Տեր կանգնելու խնդիր չկա: Կան կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը: Այստեղ համագործակցության մեխանիզմների խնդիր կա, որովհետև` ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը բարդ պրոցես է, հարկավոր է հասունացնել այդ միավորումը: Կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները (չեմ ուզում ասել գաղափարախոսությունը): Եվ պետք է նրանք գործեն համերաշխության դաշտում, մեկը մյուսին չխանգարեն, մանավանդ` նրանք, որոնք ունեն լրատվական միջոցներ: Եվ միայն այդ պայամաններում հնարավոր կլինի խոսել միավորման մասին:


– Միավորման նախադրյալներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:


– Ես ինքս միավորման կողմնակից եմ: Միավորման համար անհրաժեշտ է միասին աշխատելու համերաշխություն և կուլտուրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում