Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականի կազմում առաջին ոսկե մեդալը նվաճեց Օքսանա Սլիվենկոն:
Պեկինի Օլիմպիկան խաղերի արծաթե մեդալակիրը 69 կգ քաշային կարգում ցույց տվեց երկամարտի 258 կգ արդյունք (115 կգ` պոկում, 143 կգ` հրում):
Արծաթե մեդալ նվաճեց Ռոքսանա Դանիելա Կոքսը, ով ցույց տվեց 252 կգ արդյունք, իսկ Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Վիկտորիա Սավենկոն, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` երկամարտի 252 կգ արդյունքով (անձնական քաշով գերազանցում էր Կոքսին):