Ըստ ԿԲ այսօր հրապարակած 2010թ. նոյեմբեր ամսվա տեղեկագրի` 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտասահմանից Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6%-ով` կազմելով 943.8 մլն դոլար: Ընդ որում, ինչպես միշտ, այս անգամ ևս այդ ոչ առևտրային բնույթի զուտ փոխանցումների ավելի քան 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների զուտ աճը կազմել է 16%: