Երևանի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման և փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի միջև:
Մինչ քննարկմանն անցնելը` դեսպանը նախ շնորհավորեց Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: <<Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Երևանը կունենա բուռն զարգացում և էլ ավելի կգեղեցկանա>>,- ընդգծեց Չինաստանի դեսպանը:
Կողմերը հստակեցրին բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն