Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Փխենյանի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո ԱՄՆ-ը որոշել է մեկուսացման լրացուցիչ մեխանիզմներ կիրառել այդ երկրի դեմ: Այս մասին նա ասել է իսպանախոս Telemundo ամերիկյան հեուստաալիքին:
«Նրանք այդկերպ փորձում են հրթիռներ արձակել վերջին 10 տարիների ընթացքում, և թվում է, որ չեն հաջողել դրանում: Չնայած մենք ամեն դեպքում մտահոգված ենք այդ փաստով»,- ասել է Օբաման` հավելելով, որ իր երկիրը շարունակելու է ճնշումներ գործադրել պաշտոնական Փխենյանի վրա` ստիպելու համար ընտրել զարգացման այլ ճանապարհ: