Նյու Յորքի դատարաններից մեկում սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբորորդու` Դագլասի գործի լսումները, որով նա մեղադրվում է բուժքրոջը ծեծելու մեջ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Գործի նյութերից պարզ է դառնում, որ Քենեդին մարմնական վնասվածքներ է հասցրել այն ծննդատան բուժքրոջը, որտեղ լույս աշխարհ էր եկել Դագլասի որդին: Վերջինս հերքում է իր մեղքը` նշելով, որ այդ գործողություններով ինքը պաշտպանել է իր երեխայի անվտանգությունը, քանի որ բուժքույրը թույլ չի տվել նրան մոտենալ նորածնին:
Միջադեպն արձանագրվել է տեսախցիկներով: Քենեդին հիվանդանոցի անձնակազմին կոչ է արել չչափազանցել տեղի ունեցածը: