Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ժամանել է Կոլումբիա՝ մասնակցելու ամերիկյան երկրների գագաթնաժողովին, երկրի մայրաքաղաք Բոգոտայում տեղի է ունեցել երկու պայթյուն:
«Կոտրվել են ապակիներ, տուժածներ չկան»,- ասել է Բոգոտայի ոստիկանության ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պայթյունները տեղի են ունեցել ԱՄՆ դեսպանատան և Կոլումբիայի դատախազության շենքի մերձակայքում: Ոստիկանությունում չեն բացառել, որ պայթյունները «նվիրված են» ԱՄՆ նախագահի՝ Կոլումբիա կատարած այցին: